National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.12.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Գործադիրն իր որոշմամբ՝ հարցի ընդունումը համարել է անհետաձգելի, իսկ խորհրդարանը որոշում է ընդունել նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24ժամվա ընթացքում անցկացնելու մասին։  Oրինագծով առաջարկվում է օդի տուրքի վճարումից ազատել այն ավիաընկերություններին, որոնք փոխադրումներ կիրականացնեն նոր ուղղություններով։ Արտոնության ժամկետը 36 ամիս է։

 Ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի՝ այս հանգամանքը կխթանի ավիափոխադրումները։ Նա նաեւ նշել է, որ աստիճանաբար տարիների ընթացքում ընդհանրապես կհանվի օդի տուրքը։

Բաբկեն Թունյանը ներկայացրել է առաջարկություն, որով որպես նոր ուղղություններ դիտարկվում են ոչ թե օդանավակայաններն, այլ քաղաքները։

Տաթեւիկ Ռեւազյանը հանգամանալի անդրադարձել է ոլորտում տիրող իրավիճակին, առկա խնդիրներին, ներկայացրել է վիճակագրություն, պատասխանել պատգամավորների, նիստին ներկա ավիաընկերությունների եւ «Արմենիա» միջազգային օդանավակայանների» ներկայացուցիչների հարցերին։ Քննարկման արդյունքում մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկությունը հետ է վերցրել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am